Լրահոս 24/7
16.04.2024

Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են. Բաքոյան

Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են. Բաքոյան

«Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է արտահերթ նիստում ելույթի հնարավորություն տալ Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատես Ֆերիալ Սաիդ Թալալին». այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Աժ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որից հետո քվեարկության դրվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը հրավիրված անձին ելույթի իրավունք տալու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը։

ԱԺ-ն ընդունեց որոշումը, որից հետո խորհրդարանը քննարկման դրեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրերի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նախ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, իշխանության և ընդդիմության պատգամավորներին, ապա ներկայացրեց ասելիքը.

«Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ։ Ընդ որում, ամենամեծը։ Սա 1915թ․ տեղի ունեցած հայոց ցեղասպանության ոչ ճիշտ, ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք է և ուղիղ հետևանք։

Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են, որոնք միշտ խաչվել են, և մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել ենք նույն իրավիճակներին։

ՀՀ-ն, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթությանը, 2014թ. ՄԱԿ բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը»։

Բաքոյանի խոսքով՝ պատմական օր է և՛ եզդիների, և՛ Հայաստանի համար, որովհետև տասնյակ պետություններ դատապարտել են եզդիների ցեղասպանությունը, բայց առաջին դեպքն է, երբ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում որևէ պետություն ամրագրում է եզդիների ցեղասպանությունը՝ որպես հիշատակի օր։

Պատգամավորը հայտարարեց՝ կարիք կա կանգնեցնել եզդիների ցեղասպանությունը։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ