X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում

ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են կատարվում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՔԿ-ից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս