Լրահոս 24/7
16.04.2024

Քաղաքացիները խաղաղ ակցիա են անցկացնում Թբիլիսիում՝ ընդդեմ «ռուսական օրենքի»

Քաղաքացիները խաղաղ ակցիա են անցկացնում Թբիլիսիում՝ ընդդեմ «ռուսական օրենքի»

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ անցկացված ցույցի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով կա 1 տուժած, ոստիկանությունը հայտնել է 14 ձերբակալվածի մասին։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան, երբ խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Նշվում է, որ շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ակցիայի մասնակիցների կողմից բռնության ենթարկվելու հետևանքով տուժել է ՆԳՆ 1 աշխատակից, որին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել օրենքը չխախտելու վերաբերյալ ՆԳՆ աշխատակիցների կոչերին, խախտել են հասարակական կարգը, դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին և վիրավորել նրանց։ Արդյունքում խուլիգանության, ինչպես նաև ոստիկանության վրա հարձակվելու կասկածանքով ձերբակալվել է 14 մարդ։

Նշվում է, որ ոստիկանության գործողություններից հետո էլ ցուցարարների մի մասը շարունակել են մնալ խորհրդարանի շենքի մոտ, դեպքի վայրում մոբիլիզացված են եղել ՆԳՆ-ի տարբեր ստորաբաժանումներ։

Ակցիան նախաձեռնող ընդդիմադիրները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն օրենքին դեմ հանդես եկողներին կոչ են արել երեքշաբթի կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, երբ կմեկնարկի խորհրդարանի լիագումար նիստը։

Վրաստանի իշխանություններն աղմկահարույց օրենքը ցանկանում էին ընդունել դեռ 2023 թվականի մարտին, սակայն բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում նրանք հետ կանչեցին օրենքը։

Այս անգամ իշխանություններն օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ արտասահմանյան դոնորներն ավելացրել են ծայրահեղական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։

Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ այդպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանի բարեկամներին և թշնամիներին նույն շարքում է դնում, խոչընդոտում է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը։

Եվրոպական Միությունը, ԵՄ անդամ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել օրենքի ընդունումից։

Օրենքի ընդունմանը դեմ է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հայտարարել է, որ Վրաստանը չի համակերպվելու երկրի կրկնակի խորհրդայնացմանը։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխանությունների կողմից բերված օրենքը «ռուսական օրենք» է։

«Քաղաքացիական հասարակությունը մասսայական խաղաղ ակցիա է անցկացնում Թբիլիսիում՝ ընդդեմ «ռուսական օրենքի»։

Հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են գործողություններ իրականացնել խաղաղ քաղաքացիների դեմ՝ ջրցաններով և գազային նռնակներով, իրականացվում են ձերբակալություններ։ Վրաստանը չի համակերպվի կրկնակի խորհրդայնացման հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահը։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ