Լրահոս 24/7
16.04.2024

Դա էմոցիոնալ պոռթկում չէ, այլ հստակ կանխամտածված մոտեցում. Հակոբ Ասլանյան

Դա էմոցիոնալ պոռթկում չէ, այլ հստակ կանխամտածված մոտեցում. Հակոբ Ասլանյան

Երիտասարդը, կարծում եմ, անցել է բոլոր սահմանները, ու օրենքի առջև պետք է պատասխան տա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Լրագրողների խնդրանքին՝ նկարագրել տեղի ունեցածը՝ պատգամավորը ասաց` երբ ինքը ցանկացել է վճարել և իջնել տրանսպորտից, վերջինս փակել է իր ճանապարհը և վիրավորական արտահայտություններ արել:

Երբ պատգամավորը փորձել է իջնել, երիտասարդը փորձել է խոչընդոտել:

«Այդ ժամանակ ես հրում եմ նրան ու իջնում եմ, այդքան բան»,- ասաց Հակոբ Ասլանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչու պատգամավորը տեղի ունեցածը չի գնահատում որպես «էմոցիոնալ պոռթկում», Ասլանյանը հակադարձեց.

«Դա էմոցիոնալ պոռթկում չէ, այլ հստակ կանխամտածված մոտեցում»:

«Ես նստած եմ ինձ համար հանգիստ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ, ինքը դիմացս փակում է»,- պատմեց պատգամավորը՝ ընդգծելով՝ նա նկարահանելու իրավունք չուներ:

«Նկարահանելը նշանակում է մտնել իմ սեփական, անձնական տարածքը: Թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց նա նկարում էր: Դա ուղղորդված մոտեցում էր»,- ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք նա ինչ-որ քաղաքական ուժի է տեսնում կատարվածի հետևում, պատգամավորը նշեց՝ գուցե քաղաքական գաղափար է տեսնում:

«Քննությունը գնում է, կպարզվի»,- ասաց Ասլանյանը:

Հարցին՝ եթե նման բան տեղի ունենար ընդդիմադիր պատգամավորներից մեկի հետ, օրենքը նման ուժով կգործե՞ր, Հակոբ Ասլանյանը տվեց դրական պատասխան:

«Միանշանակ: Օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ: Մեզնից յուրաքանչյուրի իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները»,- համոզմունք հայտնեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ սկզբում մտադրություն չի ունեցել դիմել իրավապահներին, սակայն ինքը դա չէր հանրայնացնի, եթե երիտասարդը դա չտարածեր սոցցանցում:

«Ինձ զանգեր եղան, և ես ասացի, ես դա բացելու նպատակ չունեմ, արել է, թող ինքն իրենով տապակվի, բայց մի քիչ հետո սկսում են զանգերը, որ արդեն Ֆեյսբուքը պայթում է: Այդ դեպքում ուրիշ բան չէր մնում անելու: Նորից եմ ասում՝ եթե ինքը դա Ֆեյսբուք չգցեր, այո՛, ես չէի պատրաստվում որևէ մի բան անել»,- ընդգծեց Հակոբ Ասլանյանը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք առերեսում եղել է, պատգամավորը տվեց դրական պատասխան:

«Ես գտնում եմ, որ մենք պետություն ենք կառուցում և պետության կառուցման դեպքում ամեն մարդ օրենքի առջև պետք է պատասխան տա իր արածների համար»,- խոսքը եզրափակեց Ասլանյանը:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ