Լրահոս 24/7
16.04.2024

ՀՀ-ն կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Կիրակոսյան

ՀՀ-ն կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանում մի միջավայր է, որտեղ կացնով սպանողներին պարգևատրում ու փառաբանում են որպես ազգային հերոսների՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:

«Ռասայական խտրականության այս երկարաժամկետ քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի վտարումն էր իրենց հայրենիքից։

44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանել ու խոշտանգել են էթնիկ հայերին ու հպարտորեն նկարել՝ կատարելով բռնության աննկարագրելի գործողություններ էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց։

«Ադրբեջանը համակարգված ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը»,- ասաց Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել՝ կողմերի միջև հավասարության կեղծ զգացում ձևավորելու՝ գործ հարուցելով Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանը չունի տեսանյութեր, ռասայական վայրագությունների օրինակներ, որոնցով կարող է ցուց տալ ու հիմնավորել իր պնդումները, նաև պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։

Ի՞նչ է արել Ադրբեջանը՝ վերակենդանացրել է իր երեք տասնամյակի պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից։

Ադրբեջանը հուսահատ փորձ է անում դատարանին համոզելու, թե, իբրև, Հայաստանի պնդումը իրավազորության խոչընդոտների պետք է հանդիպի, սակայն ճշմարտությունից ավելի հեռու ոչինչ չի կարող լինել։

Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների մի խումը կչեղարկի դիմացի կողմի առարկությունները։ Սա ցինիկ ռազմավարություն է։ Հայաստանը կհիմնավորի, որ Ադրբեջանի առարկություններից ոչ մեկը նույնիսկ նախնական քննադատության կամ որևէ առարկության չի դիմանում։ Նրա մարտավարությունը պետք ձախողվի»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ