Լրահոս 24/7
16.04.2024

Սալոնիդիսն Ադրբեջանին «ջուրը պղտորելու» մարտավարության մեղադրանք է ներկայացրել

Սալոնիդիսն Ադրբեջանին «ջուրը պղտորելու» մարտավարության մեղադրանք է ներկայացրել

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդիսը  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի այն փաստարկին, թե իբր Հայաստանը չի կատարել քննարկվող գործով Ադրբեջանի հետ բանակցելու նախապայմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սալոնիդիսը ներկայացրել է, թե ինչու է Ադրբեջանի նախնական առարկությունը ենթակա մերժման։

«Ադրբեջանի առաջին փաստարկն այն է, թե իբր կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել։ Չի վիճարկվում այն փաստը, որ նախքան Հայաստանի գանգատը ներկայացնելը կողմերն ավելի քան 40 անգամ նամակագրություն են փոխանակել և 7 փուլերով երկկողմ հանդիպումների են մասնակցել 10 ամսվա ժամանակահատվածում՝ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը։ Ադրբեջանը պնդում է, թե յոթ ամիսների ընթացքում կողմերն իրականացրել են, այսպես կոչված, նախաբանակցություններ, և թե այդ նախաբանակցությունները Կոնվենցիայի 20-րդ հոդվածի իմաստով չեն մտնում բանակցությունների սահմանման մեջ։ Ադրբեջանը պնդում է, թե դա այդպես է, քանի որ այդ նախաբանակցությունները վեճի բուն էությանը չեն անդրադառնում»,- ընդգծել է Սալոնիդիսը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պնդում է, թե ընթացակարգային և տեխնիկական քննարկումները դատարանի սահմանման համաձայն չեն կարող դիտարկվել որպես բանակցություններ, բայց Ադրբեջանը որևէ փաստարկով չի հիմնավորում իր այս պնդումը։

«Դատարանը երբեք չի ասել, որ բանակցությունները չեն ներառում ընթացակարգային և տեխնիկական փոխանակումներ, եթե դրանք արվում են վեճը լուծելու նպատակով։ Եվ, իսկապես, դատարանի առաջին նախնական միջոց կիրառելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման մեջ դատարանը գնահատել է կողմերի դիրքորոշումների փոփոխությունը՝ սկսած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին քննարկումից մինչև վերջին երկկողմ հանդիպումը։ Դատարանը դա արել է նաև այլ գործերի շրջանակում և, բնականաբար, դատարանի մոտեցումը շատ տրամաբանական է։ Եթե դատարանն ընդուներ Ադրբեջանի պնդումը, դա կնշանակեր, որ ցանկացած պատասխանող պետություն կարող է դիմող պետությանը անվերջ ներքաշել տեխնիկական և ընթացակարգային հարցերի անավարտ քննարկման մեջ՝ այդ կերպ խուսափելով վեճի լուծումից դատարանի իրավազորության ներքո, ուստի Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի դիրքորոշման պատճառով է իմաստից և նշանակությունից զրկվում Կոնվենցիայի 20-րդ հոդվածը»,- ՄԱԿ-ի դատարանում ասել է ՀՀ ներկայացուցիչը։

Սալոնիդիսը հիշեցրել է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդումը, թե տեխնիկական և ընթացակարգային հարցերի 7 ամիս տևած քննարկումները կարող են երկարաժամկետ և տևական թվալ, սակայն, ըստ փաստաբանի, դա իսկապես երկարաժամկետ և տևական է։

«Դա շատ ավելի երկար կտևեր, եթե Հայաստանը յուրաքանչյուր անգամ չընդուներ և չկատարեր Ադրբեջանի խնդրանքները։ Ադրբեջանի առաջին իսկ նամակից սկսած պարզ դարձավ, որ Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանի հայելային պահանջները քննարկել Հայաստանի պահանջներին զուգահեռ։

Ակնհայտ դարձավ նաև, որ եթե Հայաստանն ուզում է, որ բանակցություններն առաջ շարժվեն, ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի թելադրանքը բանակցությունների ժամկետների, վայրի և ձևաչափի հարցերում։

Անցել էր երեք ամիս, և Ադրբեջանն արդեն պնդում էր, որ նախ լրացուցիչ քննարկումներ անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել բանակցությունների ձևաչափը, հետո բանակցությունների շրջանակը և հետո միայն երեքուկես ամիս քննարկել ընթացակարգային ձևաչափը և բանակցությունների շրջանակը»,- ասել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում ՀՀ ներկայացուցիչը։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Ադրբեջանի դիրքորոշմանը, որով Ադրբեջանը հստակորեն անդրադարձել է հենց այդ նույն քննարկումներին, փաստաթղթերի փոխանակումներին և հանդիպումներին, որոնք կողմերի միջև տեղի են ունեցել ընթացակարգային հարցերի վերաբերյալ և ասել, որ դրանք բանակցություններ են։

«Հենց իր գործով Ադրբեջանը պնդել է, որ դրանք նախաբանակցություններ չեն։ Եվ Ադրբեջանը հիմք չունի «Ադրբեջանն ընդդեմ Հայաստան» գործով դրանք որակել որպես բանակցություններ, իսկ այս գործով դրանք որակել որպես նախաբանակցություններ։ Ինչպես դատարանը տեղյակ է՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի վիճարկում այն հանգամանքը, որ սույն գործով բանակցելու նախապայմանը կատարված է։  

Ամփոփելով կարող եմ ասել, որ բանակցությունների մեջ չի կարող չներառվել կողմերի միջև ընթացակարգային և տեխնիկական հարցերի վերաբերյալ փոխանակումը, եթե դրա նպատակը եղել է վեճի լուծումը։ Այս պարագայում հատկապես այդպես է՝ հաշվի առնելով Ադրբեջանի «ջուրը պղտորելու» մարտավարությունը»,- եզրափակել է Սալոնիդիսը։

Լրահոս
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան