X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը խոսել է Հայաստանի ղեկավարության հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության փոխհարաբերությունների, ՀԱՊԿ խաղաղապահ աշխատանքի և Եվրասիայում անվտանգության իրավիճակի մասին:

«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված և կազմակերպության հետ Հայաստանի փոխհարաբերություններում առկա իրավիճակը։ Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», – նշել է Տասմագամբետովը։ 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս