ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
«Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»,-մանրամասնում է Բաղդասարյանը։