Լրահոս 24/7
17.04.2024

Ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում. Բադալյան

Ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երբ նոյեմբերի 9-ից հետո, գնահատելով իրավիճակը, կարծիք եմ հայտնել, որ գլոբալ մակարդակում դա նաև ռուսների պարտությունն ու ձախողումն էր, մեծաթիվ «մակերեսագետներ» դա համարել են ռուսներին արդարացնելու «գործակալական» ջանք: Հիմա ստացվում է, որ ռուսները չորս տարի առաջ մտել են Արցախ, որ հետո սկսեն դուրս գալ: 

Պարտության և ձախողման մեխանիզմը հանգամանալից բացատրել եմ բազմիցս: Բնական է, որևէ մեկնաբանություն չի հաստատվում նոտարի կնիքով, իսկ հարցականի տակ հնարավոր է դնել ցանկացած բան, էլ չասած՝ անգամ կնիքի առկայության դեպքում։

Պարզապես, մարդկանց համար նախընտրելի չէ փորձել դուրս դուրս գալ կամ չենթարկվել դոմինանտ քարոզչական սխեմաների: Դիմադրելը պահանջում է ջանք, հետևաբար, ավելի լավ է հարմարվելը, առավել ևս, եթե որոշ մարդկանց դեպքում դա կարող է լինել նաև բառի բուն իմաստով շահութաբեր:

Հիմա Պեսկովը հայտարարում է, որ՝ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից: Սա, իհարկե, միաժամանակ շատ հարցեր առաջացնող է, որովհետև չի մանրամասնում՝ ամբողջությա՞մբ է դուրս գալիս, թե՞ մասնակի, իսկ կարո՞ղ է՝ ձևաչափը տրանսֆորմացվի, և փոքր մի մաս մնա այլ կարգավիճակով, այլ պայմանավորվածություններով և այլն: Տեսնենք, սա կերևա ժամանակի ընթացքում, ի հայտ կգան մանրամասներ:
Բայց ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում կամ, այսպես ասեմ, եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ և աննպաստ։
Այլ հարց է, որ կայսրությունները այդ պրոցեսները պետք է փաթեթավորեն այնպես, որ դա իրենց համար ոչ թե նահանջ է, այլ խորիմաստ ու հմուտ հաշվարկ, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում, որովհետև իրենք են այդպես ուզել, ոչ թե տանուլ են տվել գործընթացներ և հայտնվել այդ վիճակում:

Այդ պարագաներում հաճախ է «փաստարկ» բերվում Շոյգուի հայտնի հայտարարությունը, որ «Ղարաբաղի բարդ օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ»: Եվ դա նշվում է որպես վկայություն, որ ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից:

Եթե ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից, այդ դեպքում հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ամբողջ գիշեր ի՞նչ էին բանակցում 11 ժամ, որից հետո հայտարարվեց հրադադարի մասին, բայց չպահվեց այն: Ինչու՞: Որովհետև այդ ժամանակ կանգնելուն համաձայն չէր Էրդողանը, որի թիկունքում նաև՝ ՆԱՏՕ-ն, որի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 3-5-ին այցելել էր Անկարա: 

Հիմա պատկերացնենք, որ Էրդողանը չէր կանգնում նաև նոյեմբերի 9-ին, ի՞նչ էին անելու ռուսները: Մնում էր արդեն մտնել Թուրքիայի և Ադբեջանի հետ պատերազմի մեջ: Չեմ բացառում, որ նույնիսկ սպառնացել են անել դա (ռուսական ուղղաթիռի խոցման խորհրդավոր պատմությունը), եթե Թուրքիան չհամաձայնի կանգնեցնել Բաքվին: Ի վերջո, համաձայնությունը եղել է, ստանալով նաև մոնիտորինգի կենտրոն Աղդամում՝ մնացյալի շարքում: 

Իհարկե, պատերազմը կանգնել է ռուս-թուրքական համաձայնությամբ: Բայց առանցքայինն այն է, թե ինչպես է իրավիճակը եկել ու հասել դրան, և որտեղից է սկսել ու ինչ պայմաններով ու ստատուս-քվոյով ավարտվել:

«Մակերեսագիտերենով» սա «թարգմանվում» է՝ «ռուսներն ինչ մեղք ունեին» կամ «ռուսներն ինչ անեին»: 
Հիմա դարձյալ կրկնեմ՝ ռուսների «մեղքի» մասին Հայաստանի տեղեկատվական և փորձագիտական դաշտում հազիվ թե կգտնվի մարդ, որ գրել ու խոսել է իմ չափ: Եվ այն ժամանակ, երբ դա հեչ մոդա չէր ու բերում էր ոչ թե ծափեր, այլ թիրախավորում: 

Բայց որևէ բանի մասին խոսել ու խոսում եմ գործընթացների խորությունն ու շերտերը առավելագույնս դիտարկելու մղումով ու նպատակով, անկախ՝ թե դա ում դուր կգա, իսկ ում՝ ոչ, ում քիմքին կբավարարի, ում՝ ոչ: Եվ ժամանակի ընթացքում նաև ինձ համար բացահայտելով լայն պրոցեսի նոր շերտերն ու իմաստները՝ ինձ պարտավոր եմ համարում խոսել դրանց մասին՝ անկախ այդ խոսակցության պոպուլյարության աստիճանից»:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ