Լրահոս 24/7

Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքող երկու ցուցարարների՝ բողոքը խաղաղ ձևով արտահայտելուց հրաժարվելու համար։

Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն երրորդ օրն է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում. օրինագծի դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները և երկրի արևմտյան գործընկերները։

Ապրիլի 17-ին խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունել են աղմկահարույց օրինագիծը։ՆԳՆ-ն ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է արել դուրս չգալ օրենքի սահմաններից և ենթարկվել ոստիկանության պահանջներին։

Ըստ հրապարակման՝ այս պահին կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է. ընդդիմության առաջնորդները պահանջում են հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ցուցարարները պարբերաբար փորձում են ճեղքել շենքի մուտքի մոտ շարված ոստիկանական շղթան։

Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը մի շարքում է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է ոչ կառավարական կազմակերպություններին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին:

Նրանց գլխավոր փաստարկն Արևմուտքի քննադատությունն է։

Եվրամիությունը, ինչպես նաև ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել այդ օրինագծից։

Վրաստանի իշխող կուսակցությունն իր հերթին պնդում է, որ ոչ մի հակառակորդ չի հիմնավորում իր դիրքորոշումն օրինագծի վնասի վերաբերյալ, այլ սահմանափակվում է սոսկ ընդհանուր արտահայտություններով, որ դա խոչընդոտ է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։

Իշխանությունները պնդում են, որ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման թափանցիկության ապահովումն անհրաժեշտ է՝ կանխելու արմատականացումը, բևեռացումը, ագրեսիան, կրոնական ծայրահեղականությունը, պետական ​​ինստիտուտների թուլացումը, ոչ ավանդական ապրելակերպի կամ կուսակցությունների արմատական-​​հեղափոխական նպատակների հանրահռչակումը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

3 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

7 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

7 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

7 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

7 hours ago