ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նորակառույց դպրոցների տարածքները նաև որպես համայնքային կենտրոններ ծառայեցնելու նպատակահարմարությանը․
«Մեր շրջայցերի ընթացքում տեսնում ենք, որ ճիշտ չի լինի, որ նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո փակվեն, կողպվեն, և այդ շենքերը մնան դատարկ։ Հիմա մեթոդներ ենք մտածում՝ ինչպես անել, որ այդ շենքերը ծառայեն համայնքերի կարիքներին»,- ասել է նա՝ նպատակահարմար համարելով ստեղծագործական ազատություն տալը.
«Իհարկե, այն տրամաբանությամբ, որ դրանք պետք է մաքսիմալ մոտ լինեն կրթական և զարգացման օրակարգին և տրամաբանությանը»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելել է, որ պահանջ է սահմանվում, որ ստեղծված ենթակառուցվածքների համար լինի տարեկան պլան, և հաստատության կառավարման խորհուրդը վերահսկողություն իրականացնի այդ գործընթացների նկատմամբ։