Լրահոս 24/7

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»:

Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին, փոխանցում է «Ալիք մեդիան»:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են բարելավել Վրաստանի քաղաքացիների կյանքը, և լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվություն են տրամադրում հանրությանը», — ապրիլի 17-ին ասել է Պատելը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը վստահ է, որ քաղաքացիական հասարակությունն ու լրագրությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն են.

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը լսել նախազգուշացումներն այն մասին, որ այս օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին ու արժեքներին և իսկապես բացասաբար կանդրադառնա Եվրամիության ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա»:

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»:

Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում:

Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Խաղաղ ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին։

Ցուցարարները կառավարության անդամներին անվանել են ռուսներ, պահանջել են թույլ տալ մտնել կառավարության շենք` նշելով, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է։

Ցուցարարները վանկարկել են` «Ռուսաստանի ստրուկներ», «ուժը ժողովրդին է պատկանում» և այլ կոչեր։ Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

3 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

4 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

4 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

4 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

4 hours ago