Լրահոս 24/7

ՌԴ-ում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18 000-ի։ Հիմնական աճը կրկին գրանցվել է Օրենբուրգի և Կուրգանի մարզերում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են օպերատիվ ծառայություններում։

«Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան 1700՝ հիմնականում Օրենբուրգի և Կուրգանի մարզերում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Բացի այդ, ջրի տակ են անցել 32 593 տնամերձ հողատարածքներ, ինչը 1554-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից, ինչպես նաև 95 ցածրանիստ կամուրջ և 77 ավտոճանապարհային հատված:

Նախօրյակին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ գարնանային հեղեղումների ալիքն անցել է Օրսկը և Օրենբուրգը, վարարաջրերի մակարդակը վտանգավոր է, բայց նվազում է։

Դրա հետ մեկտեղ նա նշել էր, որ կանխատեսումների համաձայն` մոտ ապագայում Կուրգանում հեղեղաջրերի առավելագույն մակարդակը կհասնի 10 մետրի, ինչը պատմական առավելագույնն է։

Թիվ 1

Recent Posts

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ…

8 minutes ago

Վաճառվել է հանրային տրանսպորտի 17մլն 743.372 ուղետոմս

Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…

21 minutes ago

Ալիեւը Թրամփից «պատերազմի ինդուլգենցիա էր խնդրում», բայց «դեղին քա՞րտ ստացավ»

Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…

25 minutes ago

ԱՄՆ-ը «երկու դարպասի վրա՞ է խաղում»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլի հրապարակումները, թե, իբր, իր հատուկ…

34 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

15 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

16 hours ago