ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Ըստ այնմ՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 14 վարչական վարույթ։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 4 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 26.000 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 49 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 30 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18․891․395 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 27 վարչական վարույթ։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։
Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման դեպքերով։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացման վերաբերյալ արձանագրվել է 15 դեպք։ Հարուցվել է 15 վարչական վարույթ։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 4 վարչական վարույթ:
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 24.249.220 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել 7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ:
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է, տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5,
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 3,
• հողերի օգտագործման և պահպանության -2,
• մթնոլորտային օդի պահպանության -1։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 32 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 15.386.202 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 20.467.982 ՀՀ դրամ:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…