Լրահոս 24/7

Սիրիան Իսրայելին մեղադրել է նյութական վնաս պատճառելու մեջ

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության դիրքերին երկրի հարավում՝ պատճառելով նյութական վնաս: Այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ժամը 02։55-ին հակառակորդ Իսրայելը պաղեստինյան օկուպացված տարածքներից հրթիռակոծել է երկրի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերը, ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել», – նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այս հարվածներին զուգահեռ գիշերը Իրանում պայթյուններ են տեղի ունեցել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ըստ ԱՄՆ աղբյուրների՝ դրանք եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակմանը։

Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

3 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

4 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

5 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

6 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

8 hours ago