Լրահոս 24/7

ՀԲ-ն հրապարակել է ՀՀ-ի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Հայաստանում փետրվարի ամսին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով, վարկերը՝ 0.5 տոկոսով: Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը (ապրիլ):

Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին պահպանել են կայունությունը: Շահութաբերությունն, ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, 2024 թ. փետրվարին աճել է` հասնելով 4.1 տոկոսի 2023 թ. դեկտեմբերի 2.7 տոկոսի համեմատ: Կապիտալի համարժեքության գործակիցը 2024 թ. փետրվարին պահպանվել է կայուն` 19.2 տոկոս:

«Չաշխատող վարկերի գործակիցը ևս բարելավվել է` հասնելով 2.2 տոկոսի: Բացի այդ, փետրվարին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված էր արտարժույթով արտահայտված ավանդների ավելացմամբ:

Վարկերն ավելացել են ընդամենը 0.5 տոկոսով: Թեև դրամով արտահայտված վարկերն աննշան ավելացել են, դա փոխհատուցվել է արտարժույթով արտահայտված վարկերի մեկ տոկոս նվազմամբ:

Դա վարկերի դոլարիզացիայի գործակիցը նվազեցրեց` հասցնելով 35 տոկոսի 2024 թ. փետրվարին՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 տոկոս ցուցանիշի»,–ասված է ամփոփագրում:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

5 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

6 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

6 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

7 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

7 hours ago