Լրահոս 24/7

Արցախ վերադառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան

Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. PodCut-ի եթերում նշել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյաը։

«Ես չեմ տեսնում, որ միջազգային աշխարհակարգը բարենպաստ միջավայր են ստեղծում դրա համար»,-ասել է նա։

Վերադարաձի համար, ըստ նրա, պետք են պայմաններ.

«Բայց ժողովրդի գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, պատրաստ չեն վերադառնալ և Ադրբեջանի տիրապետության տակ ապրել։ Իսկ ադրբեջանական տիրապետության բացառումը նշանակում է լիարժեք պայմանների ստեղծում»,-ասում է նա։

Ըստ նրա, թերևս միայն ռուսական կողմին է որոշ չափով հետաքրքիր է արցախցիների վերադարձը, որովհետև խաղաղապահների տեղակայման հիմնավորում կտա.

«Բայց նույնիսկ ռուսական կողմը պատրաստ չի մեծ գին վճարի դրա համար»։

Ամեն դեպքում, ըստ Բեգլարյանի, պետք է պատրաստ լինեն և սպասեն բարենպաստ պայմանների։ Իսկ պատրաստ լինել, ասում է՝ նշանակում է հույսը չկորցնել, արցախցիների իրավունքների մասին խոսել, միջազգային դատարաններ դիմել, բարբառն ու համայնքը պահել։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

14 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

15 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

15 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

16 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

16 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

16 hours ago