Լրահոս 24/7

Արարատ Միրզոյանի թիկնապահները դատարանում պատմել են նրա դեմ հարձակման մասին

ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը բռնություն գործադրելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ 

Այսօրվա դատական նիստին ցուցմունք են տվել Միրզոյանի թիկնազորի ղեկավար Արմեն Վարդանյանն ու թիկնազորի մյուս աշխատակիցները՝ մանրամասներ պատմելով միջադեպից։

Նրանք պատմել են, թե ամբոխն ինչպես է հարձակվել Արարատ Միրզոյանին ուղեկցող մեքենայի վրա, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Թիկնապահները պատմել են, թե ինչպես են փորձել փրկել Միրզոյանին։ Նրանց խոսքով՝ Միրզոյանը մեքենայից իջնելուց հետո մի պահ առաջ է գնացել, որից հետո իրենք մի քանի վայրկյանով տեսադաշտից կորցրել են նրան, ապա հայտնաբերել գետնին ընկած՝ արնաշաղախ վիճակում։ Թիկնազորի պետը փորձել է նրան մարմնով փակել՝ իր վրա վերցնելով հարվածները։ Հետո կարողացել են դեպքի վայրից հանել Միրզոյանին, հասցրել են հիվանդանոց, քանի որ նա լուրջ վնասվածքներ էր ստացել։ Ըստ վկաների՝ հնչել են Միրզոյանին սպանելու կոչեր, նաև եղել են մարդիկ, որոնք, ընդհակառակը, հանդարտության կոչ են արել։

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 26-ին՝ ժամը 16։30-ին։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

12 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

13 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

14 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

14 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

14 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

15 hours ago