Լրահոս 24/7
20.04.2024

ՀՀ-ն ժամանակավորապես վերացնում է նոր պատերազմ սկսելու հիմքը. Հակոբյան

ՀՀ-ն ժամանակավորապես վերացնում է նոր պատերազմ սկսելու հիմքը. Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը գրել է.

«Եթե ժողովրդի համար հասկանալի հայերենով թարգմանենք, ապա.

ա/ Բաքուն առանց պատերազմի ստանում է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ 1990-ական թթ սկզբից ամբողջովին կամ մասամբ հայկական վերահսկողության տակ գտնվող 4 գյուղերը՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի,

բ/ Բաքուն ՀՀ-ին ժամանակ է տվել, որպեսզի հայկական կողմը Կիրանցի կամրջից մոտ 200 մետր դեպի Աջարկուտ ուղղությամբ նոր կամուրջ կառուցի, որից հետո այսօրվա գործող կամուրջն անցնում է Ադրբեջանին,

գ/ Բաղանիս-Բաղանիս Այրում-Ներքին Ոսկեպար-Կիրանց հատվածում, երկու կողմերից կանգնում են սահմանապահ զորքերը, ինչպես օրինակ Շուռնուխում է,

դ/ առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնում Մազամ-ջրամբար եռանկյունին, որը Խորհրդային Հայաստանի մաս էր, բայց 90-ական թթ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև Կիրանց և ճանապարհի ամենաբարձր ոլորանի (որտեղ հայկական դրոշն է ծածանվում) եռանկյունին, որը 90-ական թթ հայկական վերահսկողության տակ է, մնում է նույն վիճակում:

Ուշադրություն – Սուրբ Աստվածածին եկեղեցին միշտ եղել է Խորհրդային Հայաստանի կազմում, բայց նրանից 2 մետր այն կողմ Խորհրդային Ադրբեջանի սահմանն է:

Մեկնաբանություն.

ա/ Ադրբեջանը առանց կրակոցի ստանում է իր պահանջած գյուղերը, որոնք 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում պետք է վերադարձվեին Աղդամի շրջանի հետ , բայց չեն վերադարձվել, քանի որ, հավանաբար, հայկական կողմը կարողացել է համառել, իսկ նոր տարբերակում այդ գյուղերի անունները դուրս մնացին,

բ/ Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը, կրկնեմ՝ ժամանակավորապես,

Ամփոփում.

Սա լավ է՞, թե՛ վատ…Լավ չէ, իհարկե: Բայց կարող էր և կարող է ավելի վատը լինել: Ինչու այսպես եղավ: Որովհետև կապիտուլյացիայի ենթարկված ժամանակ դու շատ բան չես որոշում: Դու կարող էիր շատ բան որոշել, երբ հաղթած էիր: Բայց հաղթած ժամանակ քեզ թվացել էր, որ հարցը լուծել ես ու կարող ես հանգիստ կենացներ ասել:

Բարի գիշեր:

Հայաստանի սահմաններին խաղաղություն»։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ