Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների հայտարարությանը:
«Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչպետը: