Լրահոս 24/7

Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցույցերը չեն դադարում

Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցույցերը չեն դադարում, հաղորդվում է տասնյակ ձերբակալությունների մասին:

Հազարավոր քաղաքացիներ բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ, որն օրերս արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Ցուցարարները, ընդդիմադիրները և Վրաստանի նախագահը պնդում են՝ այդ սադրիչ նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և նպատակ ունի սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Արևմուտքը դատապարտում է Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը՝ զգուշացնելով՝, որ օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը և կարող է վտանգել Թբիլիսիի եվրոպական ինտեգրման հեռանկարը:

Մինչդեռ հանրապետության վարչապետը պնդում է՝ դրա նպատակը Վրաստանի ժողովրդավարության ամրապնդումն է և միայն կնպաստի Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցության գործընթացին:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

23 minutes ago

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

15 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

16 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

17 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

17 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

17 hours ago