Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 36 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Գրառման համաձայն՝ անվտանգության և հետախուզության գլխավոր տնօրինության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ՝ նահանգային ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են իրականացվել 4 նահանգներում՝ Ստամբուլում, Էսքիշեհիրում, Իզմիրում և Կայսերիում;
Ձերբակալվածներից 15-ը կասկածվում է Ստամբուլում X սոցիալական ցանցի հաշվի միջոցով ֆինանսական գործունեություն իրականացնող անձի և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի համար:
Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ Կայսերիում ձերբակալվել է 5 ️կասկածյալ, որոնք դեղորայք ու նյութեր են մատակարարել ԻՊ-ի վիրավորներին։
Իզմիրում և Էսքիշեհիրում էլ ձերբակալվել են ԻՊ-ի կազմում գործունեության համար կասկածվող 16 անձ:
Գործողությունների արդյունքում՝ առգրավվել են պնևմատիկ որսորդական հրացաններ, չլիցենզավորված ատրճանակներ, մեծ քանակությամբ արտարժույթ և թուրքական լիրա, բազմաթիվ թվային նյութեր:
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…