Լրահոս 24/7
22.04.2024

Վարդանյանը՝ Տավուշի հատվածում սահմանազատման համաձայնության մասին

Վարդանյանը՝ Տավուշի հատվածում սահմանազատման համաձայնության մասին

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնության համատեքստում կարևորում է փոքր քայլերով փոխադարձ վստահություն ձեռք բերելը: Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Կա համաձայնություն, որ պետական սահմանը պետք է անցնի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է, որ Խորհրդային Միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանի սահմանազատման և սահմանագծման համար: Սա նշանակում է, որ սահմանագծման աշխատանքներն իրականացվում են այդ կտորի վրա, այդ կտորի վրա սահմանազատման հետ կապված համաձայնություն է ձեռք բերվել»,–ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ ցանկացած դեպքում պայմանավորվածությունը, որը երկու կողմի համար դիտարկվում է որպես արդյունավետ լուծում, դրական է:

Անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ չէր լինի, որ Ադրբեջանի զինվորները դուրս գային Հայաստանի տարածքից՝ Ջերմուկի հատվածից, հետո նոր սկսվեր սահմանազատումը՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.

«Իրական քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ փորձ է կատարվում հնարավորինս գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է գալ կոնսենսուսի և շարունակել առաջ գնալ: Ի վերջո, փոխադարձ վստահությունը՝ փոքր քայլերով, շատ ավելի կարևոր է, քան էպոխալ լուծումները»:

Պատգամավորը նկատեց, որ փոխվստահությունը բավականին երկարատև գործընթաց է:«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որը հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա»,–ասաց Վարդանյանը:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ