Լրահոս 24/7

ԵՄ դեսպանի գլխավորած պատվիրակությունը ՀԱԷԿ է այցելել

Ապրիլի 17-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը: Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը:

Տեղի է ունեցել բավականին հագեցած և ինֆորմատիվ հանդիպում: Նախ` հայկական կողմը համառոտ ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման պատմությունը և անվտանգության ցուցանիշները: Այնուհետև ՀԱԷԿ-ի հրապարակում Եվրոպական միության օգնության ծրագրի փորձագետը հյուրերին ներկայացրել է ԵՄ աջակցությամբ ՀԱԷԿ-ում իրականացված և իրականացվող նախագծերը: Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվել է այդ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: 1995 թվականից սկսած՝ ՀԱԷԿ-ին ցուցաբերվել է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, որն ուղղված է եղել կայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի որոշ արտադրական տարածքներում, որտեղ նրանց ուշադրությանը ներկայացվել են հատկապես այն սարքավորումներն ու համակարգերը, որոնք ներդրվել են ԵՄ օգնության շրջանակներում:

Դեսպանը ՀԱԷԿ-ի ղեկավարներին շնորհակալություն է հայտնել կազմակերպված այցի և ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ հետագայում ևս ապահովելու հաստատուն համագործակցություն և աջակցություն:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

2 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

3 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

3 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

4 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

4 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

4 hours ago