Լրահոս 24/7

ԱՄԷ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ

Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը:

Հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ–ի արտաքին գործերի նախարարության կայքում:

Հայտարարությամբ մասնավորապես նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ համաձայնությունը: ԱՄԷ-ն հետևում է երկու երկրների միջև վստահության կառուցման և խաղաղության ամրապնդման զարգացող գործընթացին։ ԱՄԷ-ն հույս է հայտնում, որ այս նշանակալի քայլը կամրապնդի հաղորդակցության և երկխոսության կամուրջները և կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունության և կառուցողական համագործակցության խթանմանը:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Պետական նախարարը նշել է, որ դա օգուտ կբերի երկու երկրներին և ժողովուրդներին:

Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղը նաև նշել է, որ ԱՄԷ-ն սերտ և նշանակալի կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է երկրի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում՝ միաժամանակ ընդգծելով կամուրջներ կառուցելու և համագործակցություն ու երկխոսություն խթանելու կարևորությունը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու տեսանկյունից:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

6 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

7 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

7 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

7 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

8 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

8 hours ago