2024-04-24
Էրդողանն ապրիլի 24-ի առթիվ ուղերձ է հղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ինչպես հայտնում է ermenihaber-ը՝ բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից։
«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին։
Ողջունում եմ ձեզ իմ ամենասրտանց զգացումներով, հարգանքով և սիրով», – ասված է Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքին հղած ուղերձում:
Նմանատիպ Նյութեր