Լրահոս 24/7

Հայ ժողովուրդը մենակ չէ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Ըստ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության`  միջոցառմանը ներկա են եղել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Արգենտինայի նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Բացման ելույթով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան: Դատապարտելով Հայոց ցեղասպանությունն իրագործողներին և հանգամանորեն ներկայացնելով մի շարք պատմական փաստեր, այդ թվում՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մանրամասները, Անա Օլիվերան նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պատճառով Հայաստանի սահմանին տիրող լարվածությունն ու անորոշությունը շարունակվում են:

‹‹Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ: Բայց նա այդ պայքարում մենակ չէ, որովհետև միջազգային հանրությունը կլինի նրա կողքին: Հայերն աշխարհի ոչ մի ծայրում չեն կորցրել իրենց ինքնությունը››,- ասել է Անա Օլիվերան:

Միջոցառման շրջանակներում տեսաուղերձներով են հանդես եկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

9 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

10 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

10 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

10 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

11 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

11 hours ago