Թուրքիան այլևս առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք այլևս ինտենսիվ առևտրային հարաբերություններ չենք պահպանում Իսրայելի հետ, դրան վերջ է տրվել», – ասել է նա Անկարայում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Էրդողանը հավելել է, որ անհնար է առևտրային կապեր պահպանել Իսրայելի հետ, որը, վերջին տվյալներով, մեղավոր է Գազայում ավելի քան 40 հազար մարդու մահվան և ավելի քան 75 հազար վիրավորի համար: