Լրահոս 24/7

Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության․ Կանադայի վարչապետ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ էջը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն ցավը, որը շատերը շարունակում են կրել, ասված է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հղած ոգեկոչման ուղերձում։

«Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խոր նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։

Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության՝ ի պաշտպանություն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է։ Բոլոր կանադացիները պետք է հետաքրքրվեն և իմանան այն իրադարձությունների մասին, որոնք այդքան զոհերի պատճառ դարձան։ Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»,- ասված է ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

5 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

6 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

7 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

7 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

7 hours ago