Լրահոս 24/7
25.04.2024

ՌԴ-նն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

ՌԴ-նն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չեն ընդունել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ բանաձևի նախագիծը:

Քվեարկության ժամանակ նախագծին աջակցել է 13 երկիր, Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Ռուսաստանը կիրառել է վետոյի իրավունքը:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «առաջին հերթին դա կապված է եղել այն բանի հետ, որ մեր առաջարկած սկզբունքային փոփոխություններն անտեսվել են»։

«Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության խիստ հանձնառությունը տիեզերական իրավունքի ոլորտում միջազգային իրավական պարտավորություններին, ներառյալ 1967 թ. Տիեզերքի մասին պայմանագրին: Ընդգծում ենք մեր հաստատակամ պատրաստակամությունը՝ օպերատիվ կերպով համաձայնեցնելու և կնքելու Տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու (ՏՍՄԿ) վերաբերյալ համապարփակ միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր», – հայտնել է Զախարովան։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք տեղակայել տիեզերքում։

«Եթե դա այդպես է, ապա այսօրվա վետոն հարց է առաջացնում՝ ինչո՞ւ։ Եթե դուք հետևում եք կանոններին, ապա ինչո՞ւ չեք աջակցում բանաձևին, որը վերահաստատում է դրանք», – ասել է նա։Բանաձևի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի կողմից` Ճապոնիայի հետ համատեղ։

Դրանում ասվում է, որ «մեր ընդհանուր նպատակն է կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում», ինչպես նաև պահանջվում է Տիեզերքի մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարում, մասնավորապես, «Երկրի շուրջ ուղեծրում միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ զենք չտեղադրելը»:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ