Լրահոս 24/7

Զախարովան խոսել է ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին․

«Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հանրայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին։ Ոչ միայն քննադատում են, այլև անհիմն են քննադատում։

Դա՝ այն պարագայում, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հրապարակային ասել է, որ կատարում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտականությունները։

Երևանի համար դրական է նաև այն, որ ՀԱՊԿ–ն ընդունում է ազգային սուվերենությունը՝ ի հակառակ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքների։

Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունում որ հայ-ադրբեջանական դեմարկացիան դեռ պետք է հստակեցնի սահմանները, վիճելի անկլավները։

Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին․ դա է՞լ է ՀԱՊԿ պատասխանատվությունը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում առանձին երկրներ ու կոլեկտիվ Արևմուտքը միտումնավոր մտնում են տարածաշրջան՝ իրավիճակը ապակայունացնելու, տեղեկատվություն հավաքելու, տնտեսական այլ օգուտների համար։

Բայց մտնում են՝ հիմնականում տարածաշրջանը բոլոր ուղղություններով ապակայունացման համար, որը խախտում է ուժերի բալանսը տարածաշրջանում և խաթարում խաղաղ համակեցությունն ու բանակցությունները», – նշել է Զախարովան։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

12 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

13 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

13 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

13 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

14 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

14 hours ago