X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները, գործողությունների շրջանակը, բաղադրիչներն ու առաջնահերթ գործողությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս