X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է, և առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ-ի ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում:

Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ՎԶԵԲ-ի դերը ԵՄ կողմից հավանության արժանացած տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս