Լրահոս 24/7

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա են եղել խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։

Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումն, առաջին անգամ, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրագործած էթնիկ զտումից հետո։ Ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը վերստին, իր բնօրրանում, առերեսվում է գոյաբանական սպառնալիքների՝ շեշտելով 1915 թվականին մարդկության դեմ գործված ոճրի և դրա անպատժելիության անմիջական ազդեցությունը Հայաստանի կողմից ներկայումս դիմագրավվող մարտահրավերների վրա։ Նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումն արդարացնելու համար այժմ Ադրբեջանն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության բացահայտ ոչնչացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով վերջնականապես ջնջելու հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը։

Ընդգծվել է Հայոց ցեղասպանության ժխտողականության և դրա անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես կարևոր գործոն՝ միտված ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդկության դեմ հանցագործությունների պայքարին։

Դեսպանն իր խոսքում նաև կարևորել է Հայաստանի համար դժվար պահին Ֆրանսիայի ցուցաբերած աներկբա աջակցությունը։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Հիդալգոյին՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի հետ նրա անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար։ Այս առնչությամբ դեսպանը հիշատակել է Փարիզի քաղաքային խորհրդի կողմից 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կրկնվող սպառնալիքները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին աջակցող բանաձևերի ընդունումը։

Ընդունելությանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Վերջինիս քաղաքապետ Անն Հիդալգոն պարգևատրել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

5 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

7 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

7 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

7 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

8 hours ago