Լրահոս 24/7

Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ԵՄ դեսպանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները և Եվրոպական միության ներկայությունը տարածաշրջանում:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը` հատկապես դժվարին ժամանակահատվածում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Տիգրան Աբրահամյանն էլ բարձր է գնահատել տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ ԵՄ ջանքերը:

Պատգամավորները խոսել են Լեռնային Ղարաբաղից հայաթափված ժողովրդի, նրանց խնդիրների և Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի կարևորության մասին:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին` ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել  են դրա վերաբերյալ իրենց տեսակետը, որը, ըստ իրենց, տարբերվում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումից:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը կարևորել է խորհրդարանի հետ հարաբերությունները: Նա խոսել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունից, ներկայացրել մեր երկրում ԵՄ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը:

Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանված բնակչությանը` Վասիլիս Մարագոսը նշել է. «Մենք փորձել ենք նրանց կարիքները հասցեագրել հումանիտար աջակցություն տրամադրելու միջոցով: Մինչ այժմ ԵՄ անդամ պետությունները և եվրոպական հաստատություններն ավելի քան 60 մլն եվրո աջակցություն են տրամադրել այդ կարիքների համար»:

Խոսելով սահմանազատման և սահմանագծման հարցից` հյուրը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Հանդիպմանը հայ խորհրդարանականները խոսել են նաև մեր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների մասին:

Թիվ 1

Recent Posts

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

7 minutes ago

2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար…

37 minutes ago

Անդրադարձել են արհեստական բանականության օրակարգի մի շարք հարցերի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ…

56 minutes ago

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և բալիստիկ հրթիռների ծրագրերի վրա՝ նպատակ…

1 hour ago

Աղավնաձորի 2 հողամասերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ…

2 hours ago

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել ուղիղ չվերթները

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել երկրների միջև օդային հաղորդակցությունը։ «Ամերիկյան…

2 hours ago