Լրահոս 24/7
27.04.2024

Փաշինյանը՝ քաղաքացի-հայրենիք հարաբերությունների մասին

Փաշինյանը՝ քաղաքացի-հայրենիք հարաբերությունների մասին

Այսօր շատ կարևոր օր է: Այսօր ՀՀ-ում Քաղաքացու օրն է, և քաղաքացին այն ինստիտուտներից է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, և քաղաքացին առանց պետության գոյություն ունենալ չի կարող: Այո՛, հայ կարելի է լինել ցանկացած վայրում՝ Մադրասում, Գլենդելում, Ավստրալիայում, բայց հայրենիք-պետության քաղաքացի հնարավոր է լինել միայն ՀՀ-ում առնվազն անձնագրային կապով կապված:

Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, թե ինչու է հայրենիքը պետություն, որովհետև եթե հայրենիքը պետություն չէ, ինչո՞վ հայրենիք չէ, օրինակ՝ Բոստոնը: Այս մասին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է։

Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս հարաբերությունները շատ կարևոր են, որ իմանանք՝ որտեղ ենք գտնվում, ուր ենք գնում, ինչ խնդիրներ ունենք:

«Քաղաքացին պետության կարևորագույն ինստիտուտներից է: Օրինակ՝ ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող հայը ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայից: Շատ կարևոր մի պատճառով: Նա, ով քաղաքացի է, ինքնահայտարարագրում է հայրենիք և պետություն ունենալու իր կամքը և ցանկությունը: Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում «քաղաքացի»: Մարդ, որը հայտարարագրում, բարձրաձայնում է, որ ինքը ուզում է ունենալ պետություն և պատրաստ է կրել պետություն ունենալու պատասխանատվությունը:

Սա է քաղաքացիությունը, որովհետև եթե չկա պետություն, չկա քաղաքացիություն: Սա նույնպես մի կարևոր հանգամանք է, որը նույնպես պետք է ընդգծենք և ճշգրտենք: Մենք սրա համար ենք այս օրը դարձրել այսպիսին՝ հայտարարագրելու, որ Քաղաքացու օր նշանակում է՝ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքացիներ, որոնք բարձրաձայնում են պետություն ունենալու իրենց կամքը, և բարձրաձայնում են, որ պատրաստ են պետություն ունենալ: Սա շատ կարևոր է արձանագրել»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ մեր խնդիրն է, որ մենք չգիտենք, թե ինչ է նշանակում լինել ՀՀ քաղաքացի, և հենց սա է պատճառը, որ այդպիսի օր պետք է ունենալ, որպեսզի մենք այս օրը արձանագրենք պետություն ունենալու մեր կամքը և այն սերնդեսերունդ փոխանցենք:

«Քաղաքացին պետություն ունենալու կարևորագույն, անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Հաջորդ կարևորագույն պայմանը պետություն ունենալու տարածքային ամբողջականությունն է, պետության տարածքը»,- ընդգծեց վարչապետը:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ