Լրահոս 24/7
29.04.2024

Ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը

Ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը

Դատական քննությամբ ավարտված գործերով 2023 թվականին պետությանը վերադարձվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում գտնվող գումարը կազմում է 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը:

2023 թվականին ավարտվել է 33 հազար 396 քրեական վարույթ, 2022-ին՝ 19 հազար 139: Ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ են ուղարկվել 8448 գործ՝ 10 հազար 170 անձի վերաբերյալ:

Համեմատության համար՝ 2022-ին դատարան է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ»,–ներկայացրեց Վարդապետյանը:

2023 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերով ևս աճ է արձանագրվել:

Ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ 2022-ին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021-ին՝ 2921 գործ՝ 3375 անձի վերաբերյալ:

«Դատական քննությամբ ավարտված գործերով պետությանը վերականգնվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում՝ 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանի պատասխանատու պահպանությանը»,–ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ