Լրահոս 24/7

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը

Ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին։

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ», – նշված է գրառման մեջ։

Դավիթ Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Լրագրության ֆակուլտետը:

2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:

2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Մարտիրոսյանը նաև հանդիսանում էր Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից:

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

4 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

5 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

6 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

7 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

8 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

9 hours ago