Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն երկկողմ պայմանագիր անձանց արտահանձնման հետ կապված։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:
«Միացյալ Նահանգների հետ ունենք մի կարևոր խնդիր, մենք չունենք երկկողմ պայմանագիր։ Ապրիլի 15-ին իմ հրավերով ներկայացուցիչներ էին եկել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտից և պետական դեպարտամենտից, և մենք քննարկում էինք հնարավորությունը, թե ինչպե՞ս կարող ենք երկկողմ պայմանագիր ունենալ արտահանձնումներ իրականացնելու համար։
Մենք Միացյալ Նահանգներին արդեն հինգ անձի հանձնել ենք բազմակողմ պայմանագրերի հիման վրա, իրենք ոչ մեկի չեն հանձնել։ Մենք պահանջում ենք և ամեն անգամ մերժում ենք ստանում»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ դիմումներն ուղարկվում են և՛ դիվանագիտական ճանապարհով, և՛ փոխանցվում են առձեռն, և՛ ուղարկվում են էլեկտրոնային փոստով։ Նրա խոսքով՝ այս խնդիրը միայն դատախազությունը չի կարող լուծել։
«Մնացած երկրների հետ, կարծես թե, այս խնդիրը չունենք»,- ավելացրեց Վարդապետյանը։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…