X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հհայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս