Լրահոս 24/7
30.04.2024

Բայդենը քննարկել է Գազայում հրադադարի հարցը

Բայդենը քննարկել է Գազայում հրադադարի հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքը: Առանձին զրույցների արդյունքների մասին հաղորդագրություններ է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ղեկավարն ալ Թանիի և աս-Սիսիի հետ դիտարկել է «ներկայում քննարկման փուլում գտնվող պատանդների ազատ արձակման, ինչպես նաև Գազայի հատվածում կրակի անհապաղ և երկարաժամկետ դադարեցման շուրջ գործարքը»։

«(ԱՄՆ) նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի` ապահովելու դրա պայմանների լիարժեք կատարումը», – հավելել են Սպիտակ տանը։

Իսկ Եգիպտոսի նախագահի հետ զրույցում Բայդենը կոչ է արել «բոլոր ջանքերը գործադրել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համար, քանի որ դա միակ խոչընդոտն է Գազայի բնակիչներին դեպի անհապաղ զինադադար և իրավիճակի թեթևացում տանող ճանապարհին»:

Սպիտակ տան ղեկավարը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է նաև «Գազայի քաղաքացիական բնակչությանը կենսականորեն կարևոր օգնության հոսքն ավելացնելու նախաձեռնությունները»։

«(ԱՄՆ) նախագահը նաև հաստատել է, որ կարևոր է պաշտպանել քաղաքացիական անձանց կյանքը և ապահովել, որ պաղեստինցիները Եգիպտոս կամ Գազայի սահմաններից դուրս որևէ այլ վայր չտեղափոխվեն», – նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ