Լրահոս 24/7
30.04.2024

Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար. ՊԵԿ

Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար. ՊԵԿ

Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով
Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ` https://www.src.am/am/getNews/467

Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) հայտարարագրման հարթակի միջոցով
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն պարզեցված ընթացակարգով ստանալ ՀՎՀՀ։ Հետևյալ հղմամբ՝ https://self-portal.taxservice.am/ համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է անցնել «Անձնական տվյալներ» էջ և «Ստանալ ՀՎՀՀ» կոճակի միջոցով մուտք գործել տվյալ բաժին, ապա ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։

Եթե ֆիզիկական անձը նաև Ա/Ձ է և ունի ՀՎՀՀ, կարող է, արդյո՞ք, այդ ՀՎՀՀ-ն օգտագործել համակարգ մուտք գործելու համար։
Ֆիզիկական անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ տրամադրված ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման։ Հետևաբար, հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձի «Անձնական տվյալներ» էջում ցուցադրվում է այդ ՀՎՀՀ-ն:

Ի՞նչ է սոցիալական ծախսը
Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը, իսկ կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները։

Ինչպե՞ս կարելի է օգտվել փոխհատուցումից
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս կատարելիս, անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ 
Ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի առկայությունը պարտադիր է: 
Ընդ որում՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։

Որքա՞ն է կազմում սոցիալական ծախսը
Առողջապահության գծով՝  տարեկան  առավելագույն չափը 50.000 դրամ է, կրթության գծով՝ 100.000 դրամ է։ Բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը տարեկան 100.000 դրամ է:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ