Լրահոս 24/7
30.04.2024

Համայնքներում հնարավոր կդառնա պետական ծառայությունների մատուցումը

Համայնքներում հնարավոր կդառնա պետական ծառայությունների մատուցումը

Դեռեւս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է եւ պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կդարձնի բնակչության համար: Ներկայում մեծացվել է այդ հնարավորությունը եւ 75 բնակավայրում, որոնք ընդգրկված են 51 համայնքներում ունենք քաղաքացիների սպասարկման տեխնիկական եւ ծրագրային միջոցներով պատշաճ համալրված գրասենյակներ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ապրիլի 30-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացվող օրինագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից:

«Ցանկանում ենք այդ պետական ծառայությունները, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշումով մատուցել նաեւ այդ բնակավայրերից: Կառավարությանն  անհրաժեշտ է լիազորող նորմ, որպեսզի կարողանանք համալրել համայնքների ցանկը: Սահմանելով լիազորող նորմ՝ կկարողանանք իրացնել լրացուցիչ հնարավորությունները եւ մատուցել այդ ծառայություններ համայնքներում»,- մանրամասնել է Վաչե Տերտերյանը:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ խնդրելով կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ