Լրահոս 24/7
30.04.2024

Փոխվարչապետներն ընդունել են Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետներն ընդունել են Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը

Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի նշանակությունը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: 

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ Կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, այդ թվում՝ եվրոպական ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի շրջանակներում։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ կարևորելով դրանց համակարգաստեղծ նշանակությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման հարթակի գործունեության կարևորությանը, որը նպաստել է Եվրոպական ներդրումային և տնտեսական պլանի ներքո մշակված ծրագրերի ակտիվ իրականացմանը և մշտադիտարկմանը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, ինչպես նաև առանձնակի շեշտել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ