Լրահոս 24/7
01.05.2024

Բարեփոխումները շարունակվում են. Մկրտչյան

Բարեփոխումները շարունակվում են. Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

«Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։

Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, աշխատանքի արդյունքում կուտակվող հարկերից՝ վճարել կենսաթոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր։

Նախորդ տարի ՀՀ աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխություններն անհրաժեշտ հիմքեր ստեղծեցին աշխատողների և գործատուների իրավահարաբերությունների կարգավորման, ինչպես նաև պրակտիկայից բխող խնդիրների լուծման համար։

Ոլորտային բարեփոխումները շարունակվում են նաև այսօր․ նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որով սահմանված առաջնահերթություններից, ինչպես բազմիցս ենք նշել, նպաստառու ընտանիքների կայունացումն է՝ մասնագիտական հմտությունների զարգացման, կայուն զբաղվածության ապահովման ու կենսապայմանների բարելավման միջոցով։

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները ևս շարունակում են ակտիվ աշխատանքներ իրականացնել տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ՝ տրամադրելով խորհրդատվություն, համագործակցելով գործատուների հետ, ապահովելով աշխատանք փնտրող անձանց հետ կապն ու աշխատանքի ձեռքբերումը։

Ավարտական փուլում են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշակվող ռազմավարությունները, որոնց հիմքում մարդու կենսացիկլերն են՝ այդ թվում՝ արժանապատիվ աշխատանքի և զբաղվածության խրախուսմանը միտված աշխատանքների իրականացումը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլոր աշխատավորներին մաղթում եմ անսպառ եռանդ և բազում հաջողություններ»,- ասվում է ուղերձում:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ