X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա այն տարածաշրջանն է, որում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է այդ երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ նպատակով»,- հավելել է Պատելը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս