X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Տոկաևը ողջունել է Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում:

«Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս