Լրահոս 24/7
02.05.2024

Թբիլիսիում հանրահավաքն ուղեկցվել է բախումներով

Թբիլիսիում հանրահավաքն ուղեկցվել է բախումներով

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիան, որի ընթացքում բախումներ և ձերբակալություններ են տեղի ունեցել։ Այդ մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Մի քանի տասնյակ ցուցարարներ դեռևս շարունակում են մնալ Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց։ Այնտեղ կան նաև ոստիկաններ, որոնք ցուցարարներին հայտնել են, որ շուտով պողոտայում կհայտնվեն քաղաքային ծառայությունները, որոնք կզբաղվեն երթևեկելի մասի մաքրմամբ։

Հանրահավաքի ընթացքում հատուկ ջոկատայինները հետ են մղել ցուցարարներին, որոնք կենտրոնացած էին Ապրիլի 9-ի և Չիչինաձեի փողոցներում և բարիկադներ էին կանգնեցնում խորհրդարանի ծառայողական մուտքերի դարպասների մոտ։

Իրավապահներն ստիպված են եղել ձերբակալել մի քանի հոգու։Մայիսի 1-ի երեկոյան մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանի մոտ։ Ինչ-որ պահի հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ բախումների։

Ցուցարարների մի մասն Ապրիլի 9-ի փողոցում հավաքվել է խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ և սկսել է ճոճել դարպասները։ Հատուկ ջոկատայինները, որոնք գտնվում են օրենսդիր մարմնի շենքի բակում, սկսել են նրանց դեմ կիրառել արցունքաբեր գազ, ինչպես նաև ջուր։ Ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր ու ճայթռուկներ են նետվել։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացնում օրինագծի դեմ։

Վրաստանի իշխող կուսակցությունն արդեն երկրորդ անգամ է խորհրդարան ներկայացնում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը․ 2023 թ․ մարտին կուսակցությունը ստիպված էր հետ կանչել այն զանգվածային ցույցերից հետո։ Դրա տեքստը մնում է նույնը, ինչպես և նախորդ տարի, բացառությամբ «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի։ Դրա փոխարեն կիրառվել է «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կազմակերպություն» հասկացությունը:

Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ