X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Փաշինյանն անդրադարձել է ոստիկանության կողմից ուժ կիրառելու իրավունքին

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծին։ Սահմանված կարգով այն կներկայացվի ԱԺ։

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին՝ վարչապետը նշել է.

«Ոստիկանության բարեփոխումներում գլխապտույտ արագություն չենք զարգացնում, բայց շատ հետևողական ենք:

Մենք իսկապես ունենք ոստիկանության նոր համակարգ ձևավորելու պատշաճ և ամբողջական նախագիծ»:

Նա նաև անդրադարձել է ոստիկանության կողմից ուժ կիրառելու իրավունքին.

«Ոստիկանությունն ուժային կառույց է, և պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա: Եթե չունենա այդ իրավունքը, ոստիկանությունը, որպես ծառայություն, կդառնա անիմաստ»,- ասել է նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս