Լրահոս 24/7
02.05.2024

Մանթաշյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը

Մանթաշյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմին և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը:

Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact for inclusive growth» (Համաձայնություն ներառական աճի համար), «Securing a development-positive energy transition» (Զարգացում-դրական էներգետիկ անցման ապահովում) և «Revitalizing global cooperation» (Համաշխարհային համագործակցության ակտիվացում)։

Նախարարի առաջին տեղակալը մասնագիտացված լսարանին է տրամադրել տեղեկատվություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունների ու զարգացումների վերաբերյալ, միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կազմակերպվել է այց Սաուդյան Արաբիայի հանրային հեռուստաընկերություն, տեղի են ունեցել նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունների, «Misk» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ